Ամբերի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | պալատ և ամրոց |
Տեղագրություն | Amber? |
Վարչական միավոր | Jaipur district?[1] |
Գտնվում է ափին | Maota Lake? |
Երկիր | Հնդկաստան[1] |
Համալիրի մաս | Hill Forts of Rajasthan? |
Կառուցված | 1592 |
Շինանյութ | ավազաքար |
Վերահսկվում է | Government of Rajasthan? |
Կայք | tourism.rajasthan.gov.in/amber-palace.html |
Amber Fort Վիքիպահեստում |
Ամբերի ամրոց կամ Ամերի ամրոց (հինդի՝ अमेर किला, անգլ.՝ Amber Fort), 16-րդ դարի հոյակերտ Սաթե ամրոց Հնդկաստանում։ Այն տեղակայված է Ռաջաստան նահանգի վարչական կենտրոն Ջայպուր քաղաքից 11 կմ հեռավորության վրա։
Տաճարի՝ 1592 թվականին Ամբերի մահարաջա Ման Սինգհ I-ի (դեկտեմբերի 21, 1550 - հուլիսի 6, 1614) հրամանով սկսված շինարարությունն ավարտվել է միայն Ջաի Սինգհ II-ի օրոք, ով Ամբերի կառավարիչ դարձավ տասնմեկ տարեկան հասակում՝ 1699 թվականին։ Հակառակ անվանման և արտաքինից ամուր ռազմական բազայի իր տեսքի՝ Ամբերի ամրոցն, իրականում գեղեցիկ շքագավիթներով, դեկորատիվ պարտեզներով և հոյակապ տաղավարներով տաճարային և պալատային համալիր է։ Այն հայտնի է իր նստավայր-պալատի հայելիների դահլիճով և հստակորեն արտացոլվում է ամրոցի դիմացի Մաոտա լճի ջրերում, որը այդ պալատի համար ջրի հիմնական աղբյուր է համարվում։ Գտնվում է բլրի վրա, դա Ջեյպուրի տարածքում հիմնական զբոսաշրջային գրավչությունն է։
Բարդ փորագրությունները, գեղեցիկ խճանկարները, հոյակապ նկարները և նրբորեն պատրաստված հայելիները՝ համակցված կարմիր քարի և սպիտակ մարմարի հետ, ստեղծում են հինդու և մողոլ ճարտարապետության այս գլուխգործոցը։ Մահարաջայի բնակելի հարկաբաժիններում է գտնվում Սիիշ մահալը (Հայելիների դահլիճ), որտեղ հազարավոր փոքրիկ հայելիներ զարդարում են առաստաղը և պատերը այնպես, որ նույնիսկ մեկ փոքրիկ մոմի կամ լույսի ճառագայթը արտացոլվում է ամբողջ սենյակով և լուսավորում այն։
Նստավայրի այլ տեսարժան կառույցներից են Դիվան-Այ-Աամը՝ հանրային լսարան, որտեղ մահարաջան լսում էր մարդկանց խնդրանքները, Սուկ Նիվասը՝ «Հաճույքների դահլիճը»՝ իր զարգացած օդահովացուցիչ համակարգով և շքեղ զարդարանքներով, և Զենանան (կանանց հարկաբաժինները)՝ իր հոյակապ որմնանկարներով, որոնք պատկերում են Կրիշնա աստծուն դեկորատիվ բակերում շրջելիս։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամբեր ամրոց համայնապատկեր
-
Ամրոցի տեսքը առավոտյան
-
Ամբեր պալատը բլրի վրա
-
Ամրոցի տեսքը գիշերը
-
Մաոտա լիճ
-
Դիվան-Այ-Աամ սյունասրահ
-
Սիիշ մահալը (Հայելիների դահլիճ)
-
Սուկ Նիվասը՝ «Հաճույքների դահլիճը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Amer Fort – Inside story Արխիվացված 2017-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբերի ամրոց» հոդվածին։ |
|